ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Համաշխարհային ուժային կենտրոններ, որոնց դիրքորոշումը դառնում է վճռորոշ

Համաշխարհային ուժային կենտրոններ,  որոնց դիրքորոշումը դառնում է վճռորոշ
18.08.2023 | 08:21

ՄԱԿ-ը արդեն մի քանի տասնամյակ է, որ գտնվում է խոր ճգնաժամի մեջ և, երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո, լուրջ դերակատարում չունի միջազգային գործերում: Նրա բարձրագույն ղեկավար մարմինը՝ Անվտանգության խորհուրդը, զուրկ է իր իսկ որոշումների իրագործման մեխանիզմներից: Եթե չկա մեխանիզմ, իսկ վետոյի իրավունքով մշտական անդամներն էլ ներքաշված են գլոբալ հակամարտության և ուկրաինական միջնորդավորված պատերազմի մեջ, ՄԱԿ-ից սպասելիքներ չպետք է ունենալ: Այս առումով գուցե և Հայաստանի դիմումը ՄԱԿ-ին դատապարտված էր «Քննարկում՝ քննարկման համար» բանաձևին:

Այժմ կան այլ համաշխարհային ուժային կենտրոններ, որոնց դիրքորոշումն ու քայլերը դառնում են վճռորոշ: Նրանց հետ պետք է աշխատել: Մեծ յոթնյակ, Մոսկվա-Պեկին առանցքի շուրջ ստեղծված կառույցներ, Իրան-շիիթական համագործակցություն, Թուրքիա-թյուրքական համագործակցություն, Իսրայել, Արաբական երկրների լիգա-իսլամական կոնֆերանս: Սրանք այն ուժային կենտրոններն են որոնք որոշակի հետարքրություններ և անմիջական շահեր ունեն կամ կարող են ունենալ մեր տարածաշրջանում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 7151

Մեկնաբանություններ